Հայաստանի հավաքականի պաշտպան Վարզդատ Հարոյանը Ղազախստանում անցած փորձաշրջաններից հետո վերադարձել է «Փյունիկ»: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է Սարգիս Հովսեփյանի թիմին, որը հավաք է անցկացնում Կիպրոսում:
Հիշեցնենք, որ Հարոյանը վերջին շաբաթների ընթացքում փորձաշրջան է անցել «Իրտիշի», ապա` «Ակտոբեի» կազմում: Երկու թիմերում էլ նա մեկական ստուգողական հանդիպման մասնակցեց:
Սպասվում է, որ պաշտպանը ելույթները կշարունակի «Փյունիկի» կազմում: