Արթուր Ալեքը «մեղադրվում է» եվրոպական մտածողության համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X Factor», «Պրեմիերա» նախագծերից հանրությանը հայտնի դարձած երգիչ, երգահան Արթուր Ալեքը գրեթե ամեն օր նոր երգ է գրում, բայց տխրում է, որ երգերի զգալի մասը չի կարողանում ձայնագրել` հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս տարի ձայնագրությունների գոնե կեսը հնարավոր կլինի իրականացնել: Արթուրը հանդիսատեսին խոստանում է առաջիկայում ներկայացանել մի քանի նոր երգ, որոնց մեծ մասի հեղինակը ինքն է, մի մասի դեպքում էլ համահեղինակ է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Ալեքը մի քանի հաջող համագործակցություն ունի հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ (օրինակ` Սոֆի Մխեյանի «2012» երգի հեղինակն է), նրան հարցրինք, թե ինչ նոր համագործակցություններ են սպասվում: Արթուրը պատմեց, որ ինքը Սուսաննա Պետրոսյանի համար երգ է գրել, բայց դրա թողարկումը ինչ-ինչ պատճառներով ուշանում է: «Իսկ, առհասարակ, հատուկ որեւէ մեկի հետ չեմ աշխատում:

big_1384259629_9590909_ts1384263737

Տարբեր երգիչներից եղել են համագործակցության առաջարկներ, հիմա էլ լինում են: Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Չգիտեմ ինչու, շատ դեպքերում այդ աշխատանքները կիսատ են մնում, որովհետեւ ընդհանուր երաժշտական ձեռագիր գտնելու խնդիր կա: Նրանց դուր է գալիս այն, ինչ ես առաջարկում եմ, սակայն շուկան այլ բան է պահանջում (բոլորս էլ գիտենք, թե այսօր որ երգերն են պահանջված), ուստի՝ երբեմն չենք կարողանում միմյանց երաժշտական լեզուն հասկանալ:

Ինձ ասում են` շատ եվրոպական ես մտածում, երբեմն դա խնդիր է առաջացնում, ես չգիտեի, որ Հայաստանում եվրոպական մտածողություն ունենալը վատ է, մինչեւ այդ մասին ինձ չասացին (ծիծաղում է): Ամեն դեպքում, փորձում ենք արտիստների հետ գտնել համագործակցության հարմար տարբերակ, ինձ համար հաճելի է աշխատել նրանց հետ»:

big_1384259629_6473044_ts1384263738

Երգիչը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է աշխատել արտասահմանում ապրող հայ պրոդյուսերների հետ. այդ համագործակցության արդյունքում կծնվեն R&B, սոուլ երգեր. «Այս տարի մտադիր եմ մեկնել Նյու Յորք` աշխատանքային այցով, նաեւ` հանգստանալու նպատակով: Նյու Յորքում լինելն իմ երազանքն է, այնպես որ, անհամբեր սպասում եմ այդ օրվան»:

big_1398169493_6189970_ts1398174087

Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Նյու Յորքն Արթուրին այն աստիճան գերի, որ նա որոշի մնալ այնտեղ, վերջինս պատասխանեց. «Այո՛, հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է…Չեմ կարող ասել»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս