Հայկական ժամանակ.Գեներալ Սեյրանի վելքամ փարթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ՀՀ կառավարությունը արտագնա նիստ էր անում Արմավիրի մարզում։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Որպես նիստի դահլիճ ընտրվել էր Սարդարապատի հուշահամալիրի թանգարանի նիստերի դահլիճը։
Բայց ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թեթեւ ձեռքով, նիստը դեռ չսկսված, վերածվեց փարթիի։ Եվ դա տեղի ունեցավ հետեւյալ կերպ։ Կառավարության նիստին ներկա գտնվելու համար Երեւանից ժամանած պաշտոնյաները, այդ թվում նաեւ կառավարության անդամները, պետք է անցնեին թանգարանի դիմացի բակով։ Այստեղ՝ ծառերի տակ գտնվող նստարաններից մեկն զբաղեցրել էր Սեյրանն Սարոյանն իր սվիտայով։ Նախարարները եւ նիստին մասնակցելու եկած այլ պաշտոնյաներ նկատելով Սարոյանին, հերթով մոտենում էին, ջերմ ողջագուրվում, համբուրվում եւ նոր միայն մտնում թանգարան։
Կային պաշտոնյաներ, որոնք արագ անցնում էին եւ նստարանին նստածների մեջ չէին նկատում Սարոյանին։ Որպեսզի ոչ ոք “փստ չտա”, Սարոյանն այդ անուշադիրների ուղղությամբ բացականչում էր՝ “Կեցցե մեր կառավարությունը”։ Անցնող անուշադիր պաշտոնյան միանգամից հասկանում էր, որ պետք է մոտենա եւ համբուրի Սարոյանին։ “Սեյրան Սարոյանը ոնց որ “կապեպե” դրած լինի չէ՞”, – հարցրեցինք համբուրման գործընթացն ավարտած եւ դեպի նիստերի դահլիճ շտապող նախարարներից մեկին։ “Հա, վելքամ փարթի ա անում”, – դիպուկ նկատեց հումորով նախարարը։ 
Մանրամասները  “Հայկական ժամանակ”-ի այսօրվա համարում




Լրահոս