
ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է “քվորումե ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
Հիշենք, որ ԱԺ գեներալները, “լյավ” տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի ևս Կորյուն Նահապետյանի միջև լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. “Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես”, ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել:
Շարունակությունը` “Հրապարակ”-ի այսօրվա համարում