
Իր ծագման առաջին իսկ օրից լուսանկարը դարձել է արվեստի յուրօրինակ նմուշ: Բայց կան նաև լուսանկարներ, որոնք մի ամբողջ պատմություն են պարունակում, երբեմն` ուրախ, երբեմն էլ` սարսափազդու:
Ստորև ներկայացնում ենք նման լուսանկարներից մի քանիսը:
Ռեգինա Ուոլտերս
Այս լուսանկարն արել է սերիական մարդասպան Ռոբերտ Ռոուդսը: Նա առևանգել է 14-ամյա Ռեգինա Ուոլտերսին, կտրել նրա մազերը, ստիպել զգեստ և բարձրակրունկ կոշիկներ հագնել, ապա` սպանել նրան:

Տրեվիս Ալեքսանդեր
Սա Տրեվիսի վերջին լուսանկարն է, որը կատարել է նրա նախկին ընկերուհին նրա սպանությունից առաջ: Նա եղել է Տրեվիսի տան մոտ, նրանք զվարճացել են, աղջիկը մի քանի լուսանկար է կատարել, իսկ մի քանի օր անց տղային գտել են վաննայում սպանված` 27 ծակոցով, կտրված կոկորդով և ուղեղին արձակված կրակոցով:

Բլանշ Մոնյե
Այս կինը 24 տարի արևի լույս չի տեսել: Նրան պահել են փակ սենյակում` ենթարկելով կտտանքների:

«Ազգերի տաճար»
Մի անգամ Ջիմ Ջոնս անունով մի երիտասարդ դառնում է քարոզիչ ու կրոնական կազմակերպություն ստեղծում` «Ազգերի տաճար» անվամբ: Կառույցի անդամները հայտնի են դառնում նրանով, որ թունավորվում է միաժամանակ: Ընդ որում, սա ամենամասսայական մարդասպանությունն է` 918 մարդ:

«Կոլումբայն» դպրոցի աշակերտներ
Նկարը արվել է ահաբեկչությունից երկու շաբաթ առաջ` կազմակերպված տվյալ ուսումնական հաստատության աշակերտների կողմից: Երկու տղաներ եկել էին դպրոց ատրճանակներով եւ ինքնագործ պայթուցիկներով: Արդյունքում զոհվեցին 12 աշակերտ եւ 1 ուսուցիչ: Իսկ այս նկարը դարձավ հայտնի միայն այն պատճառով, որ վերջինիս վերեւի ձախ անկյունում աշակերտները իբր թե կատակելով են նշան բռնում ֆոտոխցիկին:

Ահաբեկչություն Օմայում
Պայթուցիկը դրված է եղել այս նկարում պատկերված կարմիր ավտոմեքենայում: Ընդամենը մի քանի րոպեում այն խլել է 29 մարդու կյանք, փրկվել են միայն հայր եւ որդի:

Քրիստոֆեր ՄքՔենդլես
Սա նրա վերջին ինքնանկարն է` արված Ալյասկայի անմարդաբնակ տարածք ուղևորությունից առաջ: Նրա մարմինը գտել են լքված ավտոբուսում: Պարզվել է, որ Քրիստոֆերը թունավորվել է թունավոր բույսի արմատից:

Լուսանկար, որն արվել է գազային խցիկի ներսից…

Դին Կորլ
Նա ստացել է «սառնաշաքար» մականունը, քանի որ մշտապես կոնֆետ էր հյուրասիրում հարևան երեխաներին: Նա սերիական մարդասպան և մանյակ էր: 1970-1973թթ. նա 28 տղայի է սպանել: Կորլը 2 համախոհ ուներ, որոնցից մեկն էլ հենց սպանել է նրան:
Ռեյնալդո Դագս
Ֆիլիպինցի քաղաքական գործիչը լուսանկարել է իր ընտանիքին՝ Նոր տարվա նախաշեմին: Լուսանկարում հայտնվել է նաև նրա մարդասպանը, ով եկել էր վրեժ լուծելու:

«Երկնային դարպասների» պաշտամունք
Մարշալ Էպլուայթը, ով յուրացրել էր պաշտամունքը, համոզում էր իրեն հետևողներին, որ Երկիրը շուտով կմաքրեն այլմոլորակայինները, և այդ իսկ պատճառով նրանք պետք է լքեն այն: Իր ծրագիրն իրականացնելու համար 39 մարդ ինքնասպան է եղել:

«Ամենագեղեցիկ սպանությունը»
Այս լուսանկարը հայտնի դարձավ ողջ աշխարհում հենց այս անվանմամբ: Էվելին Մաքհեյլն ինքնասպան է եղել՝ ընկնելով երկնաքերից: Լուսանկարիչ Ռոբերտ Ուայլզը լուսանկարել է Էվելինի մարմինը, որն ընկել է լիմուզինի վրա: