«Շիրակն» արտասահմանյան երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Սոչիում: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Գյումրու թիմը փետրվարի 17-ից մարտի 2-ը կհանգրվանի «Վեսնա» հյուրանոցում։ Հավաքին կմասնակցեն 23 ֆուտբոլիստներ։
Վարդան Բիչախչյանը նախատեսել է անցկացնել չորս ընկերական հանդիպումներ փետրվարի 19-ին, 23-ին, 26-ին և մարտի 1-ին. մրցակիցները դեռ հայտնի չեն: