Չնայած մեր երկրում ամեն քայլափոխի դատապարտում են տրանսսեքսուալիստներին, նույնիսկ անցած տարի հրդեհեցին գեյերի ակումբը, ԱԺ որոշ պատգամավորներ էլ իրենց զզվանքը հայտնեցին այդպիսի մարդկանց նկատմամբ, այդուհանդերձ՝ Հայաստանում մինչեւ օրս ընդունված չէ սեռափոխության մասին օրենք, որը հնարավորություն կտա պլաստիկ վիրաբույժներին շտկել գոնե բնությունից հիվանդ ծնվածների արատն ու որոշակի չափով վերացնել տրանսսեքսուալիզմը։
Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Մինչդեռ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի եւ Գյումրիի նորաբաց բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանի փաստմամբ՝ հայ պլաստիկ վիրաբույժները տեխնիկապես պատրաստ են նման բարդ վիրահատությունների, ոչնչով չեն զիջում եվրոպացիներին։
“Առավոտ”-ի հետ զրույցում 12 տարվա պլաստիկ վիրաբույժն ասաց, որ իրենց չափից շատ են դիմում սեռափոխ լինելու խնդրանքով, բայց քանի որ դեռ չկա օրենք, իրենք հրաժարվում են հանձն առնել։
Շարունակությունը այսօրվա համարում