Վերջին շրջանում շատ է խոսվում վտանգավոր սննդի մասին, քանի որ օրեցօր մեր սննդակարգում, ցավոք, ավելանում են վնասակար սննդամթերքը կամ մթերքի վնասակար բաղադրիչները:
Armlur.am-ն արդեն ներկայացրել է 10 ամենավտանգավոր սննդամթերքներն ու սննդային բաղադրիչները:
Այժմ կներկայացնենք ևս մի քանի տեսակ սննդամթերք, որոնք նույնպես ցանկալի է բացառել ամենօրյա սննդակարգից:
1. Տրանսյուղեր
Տրանսյուղերը չհագեցած յուղերն են, որոնք ստացվում են բուսական յուղերից արհեստական ճանապարհով` հեղուկ յուղերը ջերմամշակման հետևանքով վերածելով պինդ վիճակի. այդպես ստանում են մարգարին և սպրեդ: Սակայն այս յուղերը վնասակար են, քանի որ օրգանիզմում տոքսիններ հավաքելու հատկություն ունեն և ամբողջովին փոխում են դրանում առկա մետաբոլիզմը:
Տրանսյուղեր օգտագործող մարդկանց սպառնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը:
Տրանսյուղեր պարունակում են հետևյալ մթերքները` սպրեդ, մայոնեզ, թխվածքաբլիթներ, սառեցված կիսաֆաբրիկատներ, կաթնամթերքի որոշ տեսակներ:
2. Շաքարին փոխարինողներ
Նման շաքարակիրները կամ արհեստական շաքար վտանգավոր են հատկապես մարսողական համակարգի համար: Ավելին, ընկնելով ձեր ստամոքս` դրանք կարող են առաջացնել քաղցի անհագ ցանկություն:
3. Երշիկեղեն
Երշիկեղենի մասին շատ է գրվում կամ խոսվում, միայն ու միայն ախորժելի լուսանկարներ են ցուցադրվում գովազդներում: Սակայն պետք է նշել, որ ցավալի է, բայց փաստ` այդ ամենը միան խաբկանք են:
Իրականում, երշիկեղենն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, կաշի, համային հավելումներ, հատուկ գել, որն ընդհանուր մասսային խառվելուց հետո վերածվում է «մսակտորի»:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում գնել միայն բնական մսամթերք և երշիկեղեն:
4. Համի թագավոր` Նատրիումի գլուտամատ (Е-621)
Այս նյութն ավելացնում են չիփսեր և չիփսանման այլ սնունդ պատրաստելիս, բուլյոնային գնդիկներ, երշիկեղեն արտադրելիս: Որպեսզի ձերբազատվեք այս վնասակար բաղադրիչից, հարկ է ուշադիր կարդալ մթերքի բաղադրությունը:
5. Շոկոլադեղեն և կարամել
Մեր օրերում իսկական շոկոլադ գտնելը դժվար է, մեծ մասամբ որպես շոկոլադ վաճառվում են տարբերի փոխարինողների, հիդրոյուղերի, ներկերի համադրությամբ պատրաստված քաղցրավենիքները: Մինչդեռ, իրական շոկոլադը պարունակում է կակաոյի յուղ, կակաո-բաբ, լեցիտին, շաքարի փոշի:
Իսկ ինչ վերաբերում է կարամելին, այն հիմնականում բաղկացած է շաքարավազից:
6. Կիսաֆաբրիկատներ և արագ պատրաստվող սնունդ
Նմանատիպ սննդի վնասակարության մասին այնքան է խոսվել, որ կրկնելն ավելորդ է. այն վնասակար է, և վերջ: