
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ,Կենդանի կլասիկաե ընթերցման միջազգային մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել հայաստանցի դպրոցական Դավիթ Ավագյանը: Մրցույթին մասնակցել են ավելի քան 2 մլն դպրոցականներ՝ աշխարհի 8 երկրներից: Եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Ա. Պուշկինի ծննդյան տարեդերձի օրը, մասնակցել են 60 լավագույն պատանի ընթերցողներ: Մասնագիտական ժյուրին նրանցից ընտրել է 5 հաղթողի և լավագույնը ճանաչել Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցի աշակերտ Դավիթ Ավագյանին:
ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն