
Հունիսի 13-ին, ժամը 18.22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի “Զարիա” թաղամասում գետի վարարումից քանդվել է կամուրջ:
Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Տաշիր գետի վտակի վրայով անցնող հետիոտնի համար նախատեսված կամրջակը (երկարություն` 10 մ, լայնություն` 8 մ) քանդվել է: Զոհեր և տուժածներ չկան: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության և ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունների պատասխանատուները: