
Հունիսի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան 2-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները տան տանիքում հայտնաբերել են օձ, որը տեղափոխել են անվտանգ տարածք: