Այսօր՝ հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապ օգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, օպերատիվ քննչակամ խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա հայտնաբերել է տան բնակիչ 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին, ում աջ ձեռքին կա հրազեն: Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաև նամակ, որում ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ “չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով”: Նամակի մոտ դրված է նաև իր կողմից հեղինակած “Վաղ, թե ուշ” գիրքը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի