
Հունիսի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Կուրղինյան փողոցի թիվ 10 շենքի մոտից, նշված շենքի դիմաց գտնվող ավտոտնակի մուտքի դռան կողպեքը բացելով գողություն կատարելու պահին, ձերբակալել և բաժին բերման են ենթարկել 1953 թ. ծնված Կարապետ Թ.-ին և 1955 թ. ծնված Վրեժ Մ.-ին: Վրեժ Մ.-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փականներ բացելու համար նախատեսված հարմարեցված բանալիներ: Կատարվում է նախաքննություն: