Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան Վահագնի գյուղից ապօրինի փայտանյութ է տեղափոխում: Մեկնած օպերատիվ խումբը Փամբակ գյուղի վարչական տարածքից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման է ենթարկել 1979 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին` “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1,.5 խմ փայտանյութով, ինչի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մկրտիչ Ս.-ն բացատրություն է տվել, որ փայտանյութը սղոցով ապօրինի հատել է Վահագնի գյուղին հարակից անտառից: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն: