ԱՄՆ-ի պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել հարձակումները սիրիական Հալեպ քաղաքի ուղղությամբ. գրում է vz.ru-ն:
«Մենք անհանգստացած ենք Հալեպից հյուսիս ընկած հատվածում ստեղծված իրավիճակով: Այժմ փորձում ենք թուլացնել լարվածությունը բոլոր ուղղություններով»,-ասել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
Հիշեցնենք, որ թուրքական զինուժը շաբաթ երեկոյան կրակ էր բացել Հալեպի հյուսիսային արվարձանում քրդերի կողմից ազատագրված Մինեխ ռազմական օդակայանի ուղղությամբ: Դավութօղլուն հարձակումն արդարացրել էր` այն որակելով որպես պատասխան քայլ:
Իսկ օրեր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու երկրի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն կոչ էին արել ԱՄՆ-ին ընտրություն կատարել Թուրքիայի իշխանությունների և քրդական ուժերի միջև: