Հունիսի 17-19-ին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Այս մասին, այսօր` հունիսի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԻՆ “Հայպետհիդրոմետ” օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան ծառայության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ հունիսի 17-ին հանրապետությունում դարձյալ սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի նվազում: Հյուսիսային շրջաններում հունիսի 18-ին շրջանների զգալի մասում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ, ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, իսկ հունիսի 19-ից եղանակը կսկսի կայունանալ:
Ամառն արդեն իսկ իր դերի մեջ է մտել՝ այսօր Արարատյան դաշտում գրանցվել է 35 աստիճան տաքություն: Հունիսին հանրապետության հյուսիսային կեսում սպասվում է չոր եղանակ, հարավային կեսում` հակառակը: Չոր եղանակը կշարունակվի նաև սեպտեմբեր ամսին, ամսական տեղումների քանակը կլինի նորմայից պակաս:
“Եթե այսպես շարունակվի, բոլոր տեսակետներից լավ ամառ կլինի: Ամենատաք ամիսները կլինեն հուլիսն ու օգոստոսը”,- տեղեկացրեց նա: