Այս օրերին բուռն քննարկման առարկա է դարձել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված “Խտրականության դեմ” ՀՀ օրենքի նախագիծը, որն իբր նպատակ ունի պաշտպանելու խտրական վերաբերմունքի ենթարկվող փոքրամասնությունների իրավունքները: Սակայն օրենսդրական այս բացը լրացնելու դիմակի տակ վերլուծաբանները տեսնում են ավանդական ընտանիքի հենասյուների քայքայման, այլասերվածության, քրիստոնեական արժեհամակարգի, ազգային պատկերացումների դեմ միտված ծրագիր, որն ընդգրկում է “համասեռամոլներին եւ Կոմայգու թափթփուկներին” սատարող դրույթներ: Որոշ տեսաբաններ էլ գտնում են, որ սա համաշխարհային մասոնական օթյակի հերթական դավադրությունն է, որի կառավարման համակարգում կան նաեւ հայ իշխանավորներ: Օրինագծի կանխատեսվող վտանգների նկատմամբ հիասթափության աստիճան անտարբերություն է ցուցաբերում Հայոց եկեղեցին:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են օրինագծի ջատագովները, եւ արդյոք սա նախահիմք չէ Եվրոպայում ծավալված սեռական հեղափոխությունները Հայաստան տեղափոխելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ Հայաստանում պիտի այս օրինագիծը մշակելու պահանջը լինի: Ես այն չեմ տեսնում, քանի որ մեր ընտրական համակարգը բացառում է դրա օրենսդրական ձեւավորմանը: Մեզանում ցանկացած օրենսդրական փոփոխություն արվում է ոչ թե ԱԺ-ում, այլ բացառապես վերեւից: Եթե ճնշումներ լինեին Սերժ Սարգսյանի վրա, նա կբողոքեր, եթե չի բողոքում, ուրեմն իսկապես պարտադրանք չկա: Իմ կարծիքով՝ սա շինծու երեւույթ է, որը, ԶԼՄ-ների միջոցով շպրտելով հասարակությանը, նրան տեսականորեն շեղում են հիմնական խնդիրներից: Ես չգիտեմ՝ ինչ ուժեր են սրա հետեւում կանգնած, սակայն հանրությունը պիտի զգոնություն դրսեւորի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆ
ՀՀՇ վարչության նախկին անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով՝ այդ օրէնքը Հայաստանի մէջ կիրառուելու հող չունի: Ինչ վերաբերում է միասեռականութեան, ապա այդպիսի ապրելակերպ միշտ էլ գոյութիւն ունեցել է: Նոյնիսկ գրական շրջանակի մէջ եղել է լեսբիական զոյգ, որի նկատմամբ որեւէ ընդվզում չեմ յիշում: Տղամարդկանց մասին որեւէ տեղեկութիւն չունեմ, բայց Երեւանի փողոցներով բոլորովին ազատ եւ առանց հալածուելու զբօսնում էր ունքերը քաշած եւ շպարուած, ներկած շրթունքներով Գուգենչիկը… Պէտք է ենթադրել, որ Գուգենչիկն անպայման իր համար զույգեր գտնում է:
Ուրեմն, բոլորովին ՉԱՐԺԷ շեղուել երկրի մէջ ստեղծուած իրադրութիւնից, քանի որ այդ նախագիծը շրջանառութեան մէջ դրել են, յատկապէս, հասարակութեան միտքը շեղելու համար:
ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
սփյուռքահայ գրող, հրապարակախոս
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, թե ԱԺ-ն երբեւիցե քննարկի միասեռականության օրինականացման հարցը:
ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա լրջագույն վտանգ է, որի դեմ պետք է պայքարենք:
ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ռադիոհաղորդավար
Պատրաստեց ՍՈՒՍՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 558 համար