Դավիթ Պառավյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող երկրորդ “Մեծ Եվրոպա” շախմատային բաց մրցաշարի չորրորդ տուրում ոչ ոքի է խաղացել: 15-ամյա շախմատիստը 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր եւ կես միավորով զիջում է երեք առաջատարներին` գրոսմայստերներ Զբինեկ Հրաչեկին (Չեխիա), Վլադիսլավ Նեվեդնիչիին (Ռումինիա) եւ Տամիր Նաբատիին (Իսրայել):
Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանն ունեն 3-ական միավոր, իսկ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Վալենտին Փամբուկչյանը` 2-ական, փախանցում է Armchess-ը։