
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Հայրապետական տնօրինությամբ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Բանակի առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում, Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր սպասավոր Տ. Սեւակ քահանա Գաբրիելյանն իր ծառայությունը կշարունակի ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմում:
Տ. Հրաչ քահանա Մուրադյանն իր հոգեւոր սպասավորությունը կբերի Բուլղարիայի հայոց թեմում, Տ. Օշին քահանա Հայրապետյանը` Արթիկի թեմում, Տ. Հեթում քահանա Թարվերդյանը` Ռումինիայի հայոց թեմում եւ Տ. Հարություն քահանա Սեփանյանը` Արգենտինայի հայոց թեմում: