Պուտինն ու Օբաման դրական են գնահատել Մյունխենում Սիրիայի հարցով հանդիպման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ դրական են գնահատել Մյունխենում փետրվարի 11­-12-­ին տեղի ունեցած Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի
արդյունքները: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

«Երկու կողմերն էլ դրական են գնահատել փետրվարի 11­12­ին Մյունխենում կայացած Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի արդյունքները, որը հաստատել է ՄԱԿ­ի ԱԽ­ի 2254 կետով սահմանված դրույթներն ինչպես հումանիտար օգնության տրամադրման, կրակի ռեժիմի դադարեցման մեխանիզմների մշակման, այնպես էլ իրական քաղաքական գործընթացի վերսկսման հարցերի շուրջ»,-­ասված է
հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս