Վարչապետին ուզում են քավության նոխազ դարձնել. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանոււկյանը նկատել է, որ վերջերս մի տեսակ վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ ավանդական ճեպազրույցում եւ հավելեց, որ մի տեսակ ցանկություն է առաջանում պաշտպանել վարչապետին։
 
“Ինքը մեղավոր չէ, սա կատարվում է մեկ մարդու թելադրանքով։ Այդ մարդիկ չեն կարող անել այլ կերպ, քան արել են, համակարգն է այդպիսին, եւ այդ համակարգը նպատակային է ստեղծվել։ Իշխան Զաքրայանի ուսումնասիրությունները շատ լավն են, բայց երրորդ արարը լավը չէր, մարդիկ չեն պատժվել։ Հրաշալի շոու՝ երեք արարով”,-հայտարարեց Մանուկյանը։
 
ՀԱԿ պատգամավորը չի հավատում իշխանության քննադատությունների անկեղծությանը, կհավատա, եթե պատժվեն բարձր օղակի պաշտոնյաները։ “Իշխանական համակարգը կքանդվի, եթե նրանց մտքով անցնի իսկապես վերացնել մենաշնորհը, կոռուպցիան, պատժել հանցագործներին։ Շուոներ, իհարկե, կլինեն, կլինեն նաև զոհեր՝ մյուսների կաշին փրկելու համար։ Զոհաբերության ենթակա են բոլորը՝ երկրորդ, երրորդ համարները, բացի առաջինից, խաղացողը մեկն է։ Տիգրան Սարգսյանն ինքնուրույն ֆիգուրա չի կարող լինել”,-նշեց Մանուկյանը։




Լրահոս