Այսօր` փետրվարի 14-ին, Երևանում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մրցանակային տեղերի համար պայքարեց 25 կին ծանրորդ:
Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացան Երանուհի Պետրոսյանը 48 կգ (105 կգ), Աննա Գովելյանը 53 կգ (175 կգ), Աղունիկ Հակոբյանը 58 կգ (151 կգ), Քրիստինե Պետրոսյանը 63 կգ (208 կգ), Նազիկ Ավդալյանը 69 կգ (220 կգ), Սոնա Պողոսյանը 75կգ (226 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը 75+ կգ (266 կգ):
Փետրվարի 15-ին մրցահարթակ դուրս կգան 56 կգ և 62 կգ քաշային կարգի ծանրորդները:
ՀԱՕԿ լրատվության բաժին