Եվրամիությունը մտադիր է գրասենյակ բացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այդ մասին Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատր Ֆեդերիկա Մոգերինին, գրում է Gazeta.ru-ն:
«Բացի այն գրասենյակներից, որոնք արդեն գոյություն ունեն թուրք-սիրիական սահմանին, մենք պատրաստվում ենք գրասենյակ բացել Դամասկոսում մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար»,- ասել է ՄՄոգերինին:
Նա նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն հայտարարել էր համաեվրոպական բյուջեից 2.4 մլրդ եվրո Սիրիայի բնակիչներին հատկացնելու մասին. գումարը ծառայեցվելու մարդասիրական օգնության տրամադրմանը: