
Իսրայելն ամենասկզբից որոշում է ընդունել չմիջամտել Սիրիայի ներքին իրավիճակին՝ նկատի ունենալով սեփական շահերը: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ, նրա խոսքերն է փոխանցում tass.ru-ն:
«Ինչ վերաբերում է Սիրիայի հարցով Իսրայելի քաղաքականությանը, մենք հենց սկզբից մեզ համար որոշում ենք ընդունել չմիջամտել:
Մենք հստակեցրել ենք մեր շահերը, հենց սկզբից ասել ենք, որ չենք հանդուրժի մեր ինքնիշխանության խախտումը»,- ընդգծել է Յաալոնը: