Պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ Իրանը նավթի առաջին խմբաքանակն է ուղարկել Եվրոպա, փոխանցում է Bloomberg-ը:
Հաղորդվում է, որ Distya Akula հածանավը լքել է Իրանի բեռնման նավահանգիստը Պարսից ծոցի Հարկ կղզում: Այժմ այն շարժվում է ԱՄԷ-ի արևելյան ափով: Նավի վրա կարող է գտնվել մոտ 1 միլիոն բարել նավթ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը 4 միլիոն բարել նավթ կուղարկի Եվրոպա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան