Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երկրի իշխանությունները զորքեր չեն ուղարկել և չեն պատրաստվում ուղարկել Սիրիա. փոխանցում է Anadolu-ն:
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ թուրք զինծառայողները հատել են Սիրիայի սահմանը:
Ինչպես նաև հաղորդվում էր, որ Թուրքիան ռազմական ներխուժում է սկսել Սիրիայում: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Սիրիա է ներխուժել մոտ 100 թուրք զինծառայող:
Նախօրեին Սիրիան պատասխան հարված էր հասցրել թուրքական զորքերի դիրքերի ուղղությամբ, որոնք ավելի վաղ ռմբակոծել էին Ասադի կառավարական բանակի դիրքերը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան