Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:
Երկրի ղեկավարը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: