
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 16-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պող. 1-34 հասցեների, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
“Երևան Ջուր՚” ՓԲԸ