Ուկրաինան պետք է խոստովանի ռուս-ուկրաինական պատերազմի առկայությունը, որպեսզի ստանա միջազգային հանրության աջակցությունը: Այս մասին ուկրաինական ԶԼՄ-ների հարցազրույցում հայտարարել է Մինսկում շփման խմբի բանակցությունների ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բեսսմերտնին. փոխանցում է ren.tv-ն:
«Մենք պետք է ապավինենք աջակցությանը և պատրաստվենք Ռուսաստանի հետ լուրջ և երկարատև հակամարտության: Իրերը պետք է իրենց անունով անվանել: Եվ հենց այդ կերպ կարող ենք ապավինել և՛ եվրոպացիների, և՛ միջազգային հանրության անկեղծությանն ու բաց դիրքորոշմանը»,-վստահ է Բեսսմերտնին:
Նա նաև քննադատել է Ռուսաստանին Սիրիայում գործողությունների համար՝ համարելով, որ «սիրիական հարցը» սերտորեն կապված է «ուկրաինական հարցի» հետ:
«Միջազգային հարթակում Ռուսաստանի քայլերը, մասնավորապես, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի վերականգնման փորձերը, Մերձդնեստրում և Մոլդովայում իրավիճակը, եվրոպական շուկայում ահռելի տեղեկատվական էքսպանսիան և այլն: Առաջին հերթին պետք է պատասխաններ փնտրել, պաշտպանել ծովամիջյան երկրներին ռուսական ագրեսիայից, քանի որ առաջին հերթին հենց այդ երկրներն աշխարհագրորեն կհայտնվեն հարվածի տակ»,-հավելել է Մինսկում շփման խմբի բանակցությունների ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան