Տանը մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Մեծամորի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, 1941 թ. ծնված  Ֆրունզիկ Ք.-ն կամավոր հանձնել է “Ֆ-1” տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի  93 փամփուշտ, գնդացրի ժապավեն եւ ազդանշանային 3 լուսարձակիչ:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նա հայտարարել է, որ նշված զինամթերքը, որը պատկանել է իր մարտական ընկերոջը, որը զոհվել է 1993 թ. ապրիլի 15-ին ԼՂՀ Մարդակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ, գտել է նույն օրը, ժամը 10.00-ին, իր տան պատշգամբում մաքրման աշխատանքներ կատարելիս: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




Լրահոս