Քննարկում 21-րդ դարի քաղաքները թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի և Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող  “Բոլորը գնում են Երևան”  ծրագրի շրջանակում Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել “21-րդ դարի քաղաքները”կլոր սեղան-քննարկում: Միջոցառման գլխավոր նպատակն էր հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ զարգացման հեռանկաների բացահայտումը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի  վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանի զբոսաշրջության զարգացման ուղիներն ու ծրագրերը, ինչպես նաև ներկայում ակտիվորեն ընթացող մայրաքաղաքի բրենդավորման գործընթացը: “21-րդ դարի քաղաքների զարգացումը մեծապես պայմանավորված է նաև զբոսաշրջության զարգացմամբ: Երևանն այսօր ունի մեծ ներուժ միջոցառումային զբոսաշրջության օրացույցում իր ուրույն տեղը զբաղեցնելու և յուրահատուկ կենտրոն դառնալու համար: Պատահական չէ, որ ամեն տարի հոկտեմբերին նշվող “Էրեբունի-Երևան” տոնակատարությունների շրջանակում Երևանը հազարավոր հյուրերի է ընդունում տարբեր երկրներից”,- նշել է Մարիա Բարաղամյանը: 
Կլոր սեղանի շրջանակում քննարկվել են նաև քաղաքների բրենդավորման և սոցիալ-մշակութային մարքեթինգի հետ կապված հարցեր: Կարևորվել է ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների կիրառումը՝ որպես 21-րդ դարի քաղաքների զարգացման նախապայման: Միջոցառմանը մասնակցել են նաև Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի  և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս շարունակելու համագործակցությունը և փորձի փոխանակումը:   
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 




Լրահոս