Վարդենիս-Մարտունի ռազմավարական նշանակության ավտոճանապարհը «գոյություն չունի» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիս-Մարտունի ճանապարհահատվածի` ռազմավարական նշանակություն ունեցող մոտ 10 կմ  հատվածն ամբողջովին գտնվում է անմխիթար վիճակում:

Armlur.am-ի թղթակիցն արձանագրել է, որ բոլորիս անվտանգության համար կարևոր ճանապարհը ներկա պահին դժվար անցանելի է, ասֆալտն ամբողջովին քայքայվել է, խոշոր քարերն առանձնացել են ասֆալտի հիմնական հատվածից, դար ու փոսերի պատճառով վարորդները բավականին դժվարությամբ են անցնում այս ճանապարհով, հատկապես` վատ եղանակին:

Ի դեպ, սա միակ ճանապարհն է, որով հնարավոր է գնալ Վարդենիսից դեպի Քարվաճառ (Քելբաջար):

Իսկ ինչո՞ւ չեն վերանորոգում պետական նշանակության այս կարևորագույն ճանապարհը. մնում է ենթադրել, որ այդ հատվածով ոչ մի չինովնիկ չի անցնում, իսկ մնացածներն էլ շարքային մահկանացուներ են:

Հարցի շուրջ զրուցեցինք Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի հետ. «Մինչեւ գարուն չի լինելու շինարարությունը, բայց գարնանը պարտադիր կլինի, քանի որ դա միջպետական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ է»:




Լրահոս