Իսլամիստները կարող են նոր ահաբեկչություններ նախապատրաստել ԱՄՆ-ում. ԿՀՎ տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» գրոհայինները կարող են նոր ահաբեկչություններ նախապատրաստել ԱՄՆ-ի տարածքում: Այս մասին CBS հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ նրանք փորձում են իրենց մարդկանց ուղարկել ԱՄՆ ահաբեկչություններ իրականացնելու համար: Սակայն չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի»,-ասել է Բրենանը:

ԿՀՎ տնօրենի կարծիքով իսլամիստները իրենց շարքերում ավելի շատ մարդկանց ներգրավելու համար փորձում են «բախումներ սադրել մուսուլմանների և արևմտյան աշխարհի միջև»: Նա նաև ընդգծել է, որ հետախուզությունը չի կարող հետևել իսլամիստների բոլոր գործողություններին, ինչը ցույց տվեց 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունները:

«Հենց այդ օրերին մենք գիտեինք, որ ԻՊ-ը ցանկանում է ահաբեկչություն նախապատրաստել: Սակայն ահաբեկչության մեջ ներգրավված անձինք նորագույն միջոցներ են օգտագործել, որոնց նկատմամբ իրավապահ մարմինները հասանելիություն չունեն»,-պատմել է Բրենանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս