
Սակագների բարձրացման շքերթը շարունակվում է. մեզանում առաջիկայում կթանկանա նաեւ ջրի սակագինը. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 1 խորանարդ մետր ջրի դիմաց ՀՀ քաղաքացին առաջիկայում վճարելու է ավելի քան 200 դրամ՝ ներկայիս 174 դրամի փոխարեն: «Երեւանջուր» ՓԲԸ-ն արդեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել համապատասխան հայտ: Իսկ այսօր հանձնաժողովում այդ թեմայով տեղի կունենա աշխատանքային քննարկում: Ուշագրավն այն է, որ իշխանությունները գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո փորձել են այս լուրը հնարավորինս գաղտնի պահել, որպեսզի հասարակությանն այդ վատ լուրերը մատուցեն «փուլային տարբերակով»՝ մաս առ մաս: