Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Իրան՝ գազային բանակցությունների. փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կալաձեն ասել է, որ այցի շրջանակներում կհանդիպի Իրանի էներգետիկայի, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև` փոխնախագահի հետ:
Նրա խոսքով՝ խոսքը Իրանից բնական գազի ստացման մասին է, որը կիրականացվի երկու ճանապարհով՝ Ադրբեջանով կամ Հայաստանով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստանի և Իրանի միջև առանց վիզային ռեժիմը մտել է ուժի մեջ: Փետրվարի 15-ից իրանցիները կարող են գտնվել Վրաստանում առանց վիզայի ժամանումից 45 օրվա ընթացքում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան