ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի միջեւ վեճն առաջացել է այն պատճառով, որ մարզպետը ցանկացել է Բուդաղյանների` սուպերմարկետի, խանութների, ինչպես նաեւ Գորիսի շուկայի 50 տոկոս բաժնեմասը խլել: «Ժողովուրդ»-ի խնդրանքով Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, մեկնաբանելով տեղեկությունը, նշեց. «Իր մոտ, որ գովել են տղուս (նկատի ունի Ավետիք Բուդաղյանին-խմբ.) շատ-շատ, այդտեղից նա իրեն շատ վատ է զգացել: Բայց այս ամենը շատ վաղուց է գալիս: Ժամանակին ես նրան (նկատի ունի Սուրեն Խաչատրյանին-խմբ.) շատ դիտողություններ եմ արել սխալ գործողությունների համար: Ես տենց բան չգիտեմ, եթե ասեմ, ես եմ տերը, էլ ո՞վ պետք է ինչ ասի: Հավելեմ, որ այդ լուրերին, ասեկոսեներին, ոչ մեկին չեմ հավատում: Միայն մի բան կարող եմ ասել, որ նրան (Սուրեն Խաչատրյանին-խմբ.) նախանձն է ստիպել այդ բանին գնալ»:




Լրահոս