Armlur.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան Վերահսկիչ պալատի շենքում հրդեհ էր բռնկվել:
Այս հարցի շուրջ զրուցեցինք ՎՊ-ի մամուլի խոսնակ Արամ Ալավերդյանի հետ:
-Պարո’ն Ալավերդյան, ճի՞շտ է, որ Վերահսկիչ պալատում հրդեհ էր բռնկվել:
-Շենքում հոսանքալարերի կարճ միացման խնդիր է եղել, որի հետևանքով այրվել են աշխատասենյակներից մեկի համակարգիչն ու հեռուստացույցը: Կրակը մեծ չի եղել, և ներկա պահին արդեն հրդեհի հետևանքները գրեթե ամբողջովին վերացված են:
-Իսկ փաստաթղթեր այրվե՞լ են:
-Ո’չ, միայն հենց այդ սենյակի համակարգիչն ու հեռուստացույցը: