Շուշան Պետրոսյանի փախուստն ու «անպատիժ» պատգամավորները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում քննարկվել է ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցը, սակայն այդպես էլ որոշում չի կայացվել: Նշենք, որ հանձնաժողովի նիստին մասնակցել է նաեւ Շուշան Պետրոսյանը, ով սակայն նիստից հետո ուղղակի փախավ` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

Փոխարենը նիստին ներկա չէր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում էր ներկայացրել: Վերջինս որպես հիմք  էր ներկայացրել պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը, որում վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցնում ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հասցեին:

Նիստից հետո հանձնաժողովի անդամները խուսափում էին հրապարակել իրենց տեսակետը` խոստանալով դա անել վերջնական որոշումից հետո: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, սակայն վստահեցրեց, որ քննարկումներն անցկացվում են ըստ օրակարգի, և որևէ հանգամանք չի կարող կաշկանդել որոշում կայացնելու հարցում:

Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաեւ մի շարք պատգամավորների՝ այլոց փոխարեն քվեարկելու հարցը, որի վերաբերյալ եւս որոշում չի կայացվել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ նիստերի ժամանակ ճարպկորեն քվեարկել էին իրենց բացակա գործընկերների փոխարեն:

Այն, որ էթիկայի հանձնաժողովի նիստերի որոշումները որևէ ազդեցություն չեն ունենում և իրավական ուժ չունեն, հայտնի է և երեկ, լրագրողների հետ զրույցում, այդպիսի տեսակետ արտահայտեց նաև հանձնաժողովի նախագահ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Նա կարծիք հայտնեց, որ պետք է ավելի կոշտ մեխանիզմներ մշակել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս