
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 38 դեպքի մասով:
Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է համապատասխան ծառայությունների հետ համատեղ արդեն իսկ մեկնարկել գետերի հուների, ինչպես նաև դիտահորերի ու անձրևատարների մաքրման աշխատանքները: