
«Իսլամական պետության» բջիջը ստանձնել է Դաղստանի Դերբենտ մարզում ահաբեկչության պատասխանատվությունը. փոխանցում է Lifenews-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը, որը իրավապահ մարմինների 3 աշխատակցի կյանք է խլել, կազմակերպել է «Հարավային» ահաբեկչական խմբավորումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետավտոտեսչության պահակակետի մոտ ահաբեկչություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը, ով հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»:
Զոհվածներից մեկը Դաղստանից էր, մյուսը՝ Մորդովիայից: Եվս 12 մարդ է տուժել, որոնց թվում՝ 6 քաղաքացի և 6 ոստիկան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան