ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ԱՄՆ-ում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող Օքսիդենթալ քոլեջի հայ ուսանողների ասոցիացիան (ASA) Ջոնսոն ուսանողական կենտրոնում լուռ ակցիա է անցկացրել` ուղղված Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը: Մասնակից ուսանողներն իրենց բերանները փակել են ժապավեններով, որոնց վրա գրված են եղել «ժխտում», «արդարություն», ինչպես նաեւ՝ իրենց սպանված նախնիների անունները: Նրանք նաեւ պահել են պաստառներ, որոնցով կոչ են արել աշխարհի տարբեր երկրների կառավարություններին չժխտել Հայոց ցեղասպանությունը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ կարելի՞ է փոխել սոցիալական փաթեթի հաշիվը, եւ խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք հնարավոր է սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնել:

Սվետա Միրզոյան (57 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցփաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցփաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն 3 ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից՝ սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը իրավունք է տալիս սոցիալական փաթեթի ծրագրից օգտվող քաղաքացիներին՝ յուրաքանչյուր հաշվարկային տարվա ավարտից հետո ստանալ ողջ տարվա ընթացքում կատարված սոցիալական վճարների փոխհատուցում՝ կախված սոցիալական փաթեթի համար հատկացված բանկային հաշվեհամարին առկա մնացորդի չափից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ամուսնության պետական գրանցման համար որքա՞ն պետական տուրք է գանձվում:

Արայիկ Դավթյան (34 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 10000 ՀՀ դրամ գումարի չափով եւ արտաբյուջետային վճար հետեւյալ չափով.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ 50.000 ՀՀ դրամ,
ՔԿԱԳ այլ տարածքային մարմնի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված գումարի չափով (այդպիսին նախատեսված լինելու դեպքում):

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգաին վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամյսակում գրանցվել է ամուսնության 4 հազար 346 դեպք, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 9 տոկոսով: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գործակիցը կազմել է 5.9 պրոմիլ, այլ կերպ ասած` 1000 բնակչին բաժին է ընկել ամուսնության 6 դեպք:




Լրահոս