Ռուսաստանում Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոմինիկյան Հանրապետությունից վերադարձած կինը Զիկա վիրուս է ներմուծել Ռուսաստան., փոխանցում է ntv.ru-ն:

Մոսկվա վերադառնալուց հետո կնոջ մոտ հիվանդության նախանշաններ չեն նկատվել, սակայն մի քանի օր անց նրա ինքնազգացողությունը վատացել է, բարձրացել է ջերմությունն ու ցան տարածվել:

«Ռոսպոտրեբնադզոր»-ում հաստատել են, որ կնոջ մոտ Զիկա վիրուս է հայտնաբերվել:

Վերջին ամիսներին Զիկա վիրուսը տարածվել է Հարավային Ամերիկայում: Բրազիլիայում ավելի քան կես միլիոն մարդ է վարակվել: Առանձին դեպքեր են գրանցվել նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս