ԽՈՉԸՆԴՈՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Երեւանի ավագանու հատուկ նիստի ժամանակ, «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձեց մի քանի հարց ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ կապված Սյունիքի հայտնի դեպքերի հետ: Վերջինս շատ ջերմ ու ժպիտով փորձեց լսել, թե ինչ հարց ենք ցանկանում տալ, սակայն նրա անվտանգության աշխատակիցն «արգելեց»՝ ձեռքով հրելով լրագրողին եւ արգելելով քայլ առաջ գալ: «Էն կո՛ղմ գնա, չգաս»,-ասաց թիկնապահը, ում խոսքերից հետո Հովսեփյանը հաջողացրեց արագ քայլերով հեռանալ ու չպատասխանել մեր հարցերին:




Լրահոս