«Չելսի»-ն պատրաստ է վաճառել Կոստային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ն այս ամռանը մտադիր է բաժանվել հարձակվող Դիեգո Կոստայից, հայտնում է  Fichajes.net-ը: 27-ամյա իսպանացու փոխարեն անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Նապոլի»-ի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինին, ով Ա Սերիայի 25 խաղերում դարձել է 24 գոլի հեղինակ:

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ տրանսֆերը թանկարժեք է լինելու, բայց իրենք պատրաստ են այդ քայլին գնալ, որպեսզի վերջ տան անհաջող մրցաշրջանին: Սպասվում է, որ Կոստան կվաճառվի «Ատլետիկո»-ին, որը նրան ցանկանում էր ձեռք բերել դեռ ձմռանը:




Լրահոս