Տեր Շտեգենը չի ցանկանում տեղափոխվել «Լիվերպուլ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մտադիր չէ հեռանալ իսպանական ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն:

23-ամյա դարպասապահի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական «Լիվերպուլ»-ը: Ավելի վաղ նշվում էր, որ անգլիական ակումբը ցանկանում է ներդնել ողջ ուժերը` գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Այս մրցաշրջանում տեր Շտեգենը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում և բաց թողել 23 գնդակ:




Լրահոս