Հայաստանում Զիկա վիրուսի ներթափանցումը կանխարգելելու աշխատանքներ են տանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է Զիկա տենդի տարածման կանխարգելման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ի պատասխան դիտարկման, որ որոշ հրապարակումների համաձայն` Զիկա վիրուսի դեպք է արձանագրվել Ռուսաստանի Դաշնությունում:

Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, ՀՀ ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:




Լրահոս