ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց. ԼՂՀ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը, իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել ևս, եթե կրակային թիրախում դպրոցահասակ պատանի է, այլև կանխարգելիչ գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այնպես որ տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ:




Լրահոս