Մեծ Պահքի շրջանում քաղցրի հանդեպ քաղցը հագեցնելու համար կարող եք օգտվել հետևյալ բաղադրատոմսից: Ցիտրուսային տորթ-կարկանդակը հիանալի լուծում կլինի:
Cooks.am կայքը ներկայացնում է պատրաստման եղանակը:
Բաղադրիչներ`
Խմորի համար՝
- ալյուր – 350 գր
- հյութ կիտրոնի – 250 մլ
- շաքարավազ – 250 գր
- բուսայուղ – 100 մլ
- կիտրոն – 100 (կեղև)
- փխրեցուցիչ – 10 գր
Միջուկի համար՝
- շաքարավազ – ըստ ճաշակի
- կիտրոն – 1 հատ
- մանդարին – 2-3 հատ
Պատրաստման եղանակ
Ալյուրով, հյութով, բուսայուղով և շաքարավազով խմոր ենք հունցում, ավելացնում ենք փխրեցուցիչը և կիտրոնի մանրացված կեղևը։ Լցնում ենք ձևամանի մեջ (26 սմ տրամագծով) և տեղափոխում նախապես մինչև 200-250 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք մինչև պատրաստ լինի։
Մինչև կարկանդակը թխվում է պատրաստում ենք միջուկը. կիտրոնն ու մանդարինները կտորների ենք բաժանում, բոլոր կորիզները հանում ենք, բլենդերի մեջ մանրացնում ենք կամ էլ անցկացնում մսաղացով։ Ավելացնում ենք շաքարավազը ` ըստ ճաշակի։
Ահա այսպիսի կարկանդակ է թխվել։ Թողնում ենք սառչի և մեջտեղից կիսում ենք, ստացվում է 2 շերտ։
Վերցնում ենք առաջին շերտը և վրան ենք լցնում միջուկի կեսը։ Վրայից ծածկում ենք
երկրորդ շերտով և վրան ենք լցնում միջուկի մյուս կեսը։
Կարկանդակը ձևավորում ենք ըստ ճաշակի։ 30 րոպե հանգիստ ենք թողնում, որ
շերտերը ներծծվեն, ինչպես հարկն է։
Կարկանդակը կարող ենք ձևավորել մանդարինի կտորներով և հապալասի հատիկներով: