ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 ՏԱՐԻ ՆՈՒՅՆ ԿՈՒՐՍՈ՞ՒՄ
Լուրերն այն մասին, թե դերասանուհի Մերի Մակարյանը սովորում է Գավառի պետական համալսարանում եւ արդեն երրորդ տարին չի կարողանում ստանալ ավարտական դիպլոմը` պետական ավարտական քննությունները չհանձնելու պատճառով, մոտ են իրականությանը: Այս մասին գրում է esyes.am կայքը: Գավառի պետական համալսարանից հաստատել են, որ Մերի Մակարյանն իրենց նախկին ուսանողներից է, որը պետական քննությունը չի հանձնել: Կայքն առավել մանրամասն տեղեկություններ է ստացել տվյալ բուհի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի փոխդեկան Արմինե Համբարձումյանից, որը մասամբ հաստատել է լուրի իսկությունը՝ ասելով միայն, որ Մերին իրենց բուհի լավագույն ուսանողներից է եւ ակտիվորեն մասնակցում է համալսարանի կազմակերպած բոլոր միջոցառումներին: Այնուհետեւ տիկին Արմինեն խնդրել է պաշտոնական նամակ ուղարկել, ինչին իրենք անպայման կպատասխանեն: Իսկապե՞ս Մերի Մակարյանը չի կարողանում հանձնել պետական քննությունն ու ստանալ դիպլոմը. այս հարցին պատասխանել է հենց ինքը՝ դերասանուհին` հայտնելով, թե իր՝ բուհը չավարտելու մասին խոսակցությունները ճիշտ չեն. «Ես հրաժարվում եմ պատասխանել: Հա՛մ չեմ պատասխանում, հա՛մ ճիշտ չեն այն լուրերը, որ 3 տարի նույն կուրսում եմ մնացել, տենց բան չկա: Ես չեմ պատասխանում, կարելի է, չէ՞»:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2013թ. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ ք. Գավառ) հարուցվել է քաղաքացիական գործ՝ ըստ Ռոզա Արարատի Վարդանյանի դիմումի ՝ Վարդան Արմենակի Հայրապետյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին:
Խնդրվում է բոլոր անձանց եւ կազմակերպություններին ք. Գավառ, Ազատության 55 շենք, 10 բնակարանի բնակիչ Վարդան Արմենակի Հայրապետյանի (ծնված՝ 08.08.1974թ., ք. Գավառ) մասին տեղեկություններ ունենալու դեպքում հայտնել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք. Գավառ, Սայադյան 18): Դատավոր՝ Ա. Թամրազյան:




Լրահոս