![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/9f42df9cf800309840a3bf081b6498fd.jpg)
Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը, որը գտնվում է Իդլիբ քաղաքից 30 կմ դեպի հարավ, փոխանցում է BBC-ն:
Ավիահարվածների հետևոնքով 9 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Տեղի իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ ավիահարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից:
Նշվում է, որ զոհերի թվում կա մեկ երեխա, բացի այդ, անհետ կորած են համարվում անձնակազմի 8 մարդ: Առանց բուժօգնության է մնում 40 հազար տեղաբնակ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան